25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Զուգարանների եւ դրանց կոնքերի թեման քննարկվում է կառավարական մակարդակում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամբողջ օրը չեմ հասցրել հետեւել լրահոսին , բայց աչքի պոչով նայելով նկատում էի, որ ինչ-որ զուգարանների հարց կա եւ թեման երբեմն-երբեմն աչքի էր զարնում, բայց չէի կարեւորում, մտածելով ինչ-որ տափակ բան պիտի լինի, վերնագրերն են այդպես դնում, որ ընթերցող գրավեն։

Քիչ առաջ նստեցի համակարգչի առջեւ եւ, հասկացա, որ զուգարանների եւ դրանց կոնքերի թեման քննարկվում է
կառավարական մակարդակում։ Երկրի գործադիր մարմնի ղեկավարը աշխարհի այս լարված պահին, երբ ենթադրում եմ, Անվտանգության Խորհորդը պիտի աչք չփակի եւ ԱԱԾ-ն պիտի աչքերը չորս արած հետեւի իրավիճակին ու անընդհատ զեկուցի վարչապետին եւ վարչապետը պիտի սթափ լինի, ոչ մի գրամ ալկոհոլ պիտի չընդունի եւ սթափ հետեւի աշխարհի եւ մեր անմիջական հարեւանների անցուդարձին, սա վեր է կացել եւ հայտարարել, կարծեմ, կառավարության նիստում․«Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը զուգարանների խնդիրն է»։

Հիմա, ոնց չասես՝ հա, դե ճիշտ ես, վարչապետն ապրած կենա, բա լավ ուտողի համար ամենակարեւորը էդ հարցը պիտի լինի, ով ինչից հասկանում է․․․

Այսքան ուրախ կյանքը այո, շատ լավն է եւ հպարտները վստահ եմ, երջանիկ են այս հայտարարությամբ, հիմա իրենց տներում երջանկությունից փայլող աչուկներով, հիացած , զմայլված քննարկում են իրենց սրտի վարչապետի այս աշխարհացունց հայտարարությունը։ Բրավո, այո, նրանք համոզված են՝ հեղափոխությունը հենց սրա համար էր՝ վարչապետ ունենք, աշխարհը չունի, համաձայն եմ հպարտներ ջան․․․

Հ․Գ․Կարեւոր հետգրություն, որը թեմայի հետ կապ չունի․գուցե մի քիչ քեզ նեղության տաս, մեծն վարչապետ, եւ երկրի առաջին նախագահի ծննդյան օրվա առիթով մի շնորհավորական հրովարտակ էլ արտասանես, կարծում եմ՝ արժանի է, որ շնորհավորես եւ՝ բոլորս…
Իմ մասով ես շնորհավորում եմ․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ