25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տե՛ր, օգնակա՛ն իմ, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ

Աստվածաշնչյան Սաղմոսարան
ՍԱՂՄՈՍ ԺԸ (18)

Երկինքները Աստծո փա՛ռքն են պատմում մեզ, իսկ Նրա Ձեռքի արարածները ա՛յն հաստատության մասին են խոսում, որ Նա՛ ստեղծեց: Ցերեկը ահա ցերեկվա վրա խոսք է բխեցնում, գիշերն իր հերթին՝ գիշերվա վրա մեզ ցույց է տալիս մի նո՛ր գիտություն: Եվ խոսքեր չկա՛ն և չկա՛ն բառեր, որոնց միջից, որ չլսվի նրանց ձայնը ամեն օր: Նրանք խոսում են ո՛ղջ երկրով մեկ, և նրանց պատմած- վկայածնե՛րն են լսվում ծագերում ամբողջ աշխարհի: Նա Իր խորանը բերեց ու դրեց Արևի՛ ներքո, և Ինքը որպես Իր առագաստից դուրս ելնող Փեսա՛, Հսկայահասա՛կ` ցնծությա՛ն մեջ է Իր ճանապարհի մեջ ընթանալիս: Նա դուրս է գալիս Երկնի մի ծայրից, հանգստարանը երկնքի մյուս ծայրին է հասնում, և չկա՛ մեկը՝ Նրա կյանք տվող սուրբ ջերմությունից թաքնվի ու ապրի: Տիրոջ օրենքներն անբի՛ծ են միշտ էլ՝ ե՛տ են դարձնում հոգիներն իրենց մոլո՛ր ընթացքից, հավատարի՛մ է վկայությունը և իմաստո՛ւն է դարձնում անգա՛մ երեխաներին: Արդարությունը ուղի՛ղ է Տիրոջ, սի՛րտ ուրախացնող. և Լույս են Տիրոջ պատվիրանները. մարդկանց աչքերը լուսավորվում են ա՛յդ խրատներից: Տիրոջ Երկյուղը սո՛ւրբ է հավիտյան և հավիտյա՜ն է Երկյուղն այդ մնում: Տիրոջ Դատերը ճշմարի՛տ են միշտ, Դատաստանները արդա՛ր են Նրա, և ցանկալի՛ են ոսկուց ավելի, և ցանկալի՛ են, քան բազմատեսակ ակներ պատվական, մեղրախորիսխից քա~ղցր են առավել: Պահում է ծառադ այս ամենը, Տե՛ր, և իր պահելու հատուցումները մի՛շտ նվիրական՝ Քեզանից որպես պարգև՛ ստանում: Կարո՞ղ է մեկը հանցանքն իր գործած մտքի մեջ պահել. գաղտնորեն գործած իմ հանցանքերից՝ սո՛ւրբ դարձրու ինձ, Տե՛ր, և Քո ծառային օտարի՛ց պահիր: Եվ եթե դրանք վրաս չտիրեն՝ անբի՛ծ կլինեմ, և մեծ մեղքերից սրբանա՛մ պիտի: Թող որ բերանիս խոսքերը, Տե՛ր իմ, հաճո՛ լինեն Քեզ և խորհուրդները սրտիս Քո՛ առջև՝ ամե՛ն ժամանակ: Տե՛ր, օգնակա՛ն իմ, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ:

Փոխ. գրաբարից` Մաքսիմ եղբոր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ