24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ն՝ Հոկտեմբերի 27-ի պատվիրատո՞ւ․ Անդրանիկ Քոչարյանի գաղտնի խորհուրդը․Politik

Politik.am-ը գրում է․ «Նախորդ տարի դեկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի փաստաբանի` «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է։ Սա նշանակում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության։

Մեր տեղեկություններով, նախորդ տարվա ավարտին հայտնի դարձաց այս տեղեկատվությունն ակտիվացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ Իշխանական պատգամավորը հույս ունի այս գործի միջոցով էլ քաղաքական դիվիդենտներ հավաքել և մեծացնել իր ազդեցությունը։ Այս անգամ Անդրանիկ Քոչարյանի նպատակը արտաքին քաղաքական օրակարգում դերակատարում ունենալն է։ Այս նպատակի համար Քոչարյանի դատախազությանը առաջարկել է հաշվի առնել ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Լիտվինենկոյի տարիներ առաջ արած հայտարարությունը։ 

Քոչարյանը տարիներ շարունակ խոսել է Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածի մասին։ Նա այս մասին խոսել է իր բազմաթիվ հարցազրույցների ժամանակ, որոնցից մեկի ժամանակ ասել է․ «Այո, ինչպես նաև խոսվեց Հայաստանում Հոկտեմբերի 27-ի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լինելու մասին: Կարծում եմ՝ Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր էին անդրադառնալ այս խնդրին և կապեր ստեղծեին լոնդոնյան համապատասխան մարմինների հետ, որովհետև դա մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հանցագործություն էր, որի չբացահայտված լինելը նշանակում է մեր երկիրը պահել ճահճային վիճակում: Հայաստանում լուրջ քաղաքական պրոցեսները շուռ են եկել այդ կրակոցների արդյունքում և շարունակում են մնալ նույն վիճակում: Այդ պրոցեսները բացահայտում են այնպիսի համակարգված ուժերի, որոնք չեն կարողանում պատկերացնել իրենց գործողությունները՝ առանց անօրինական և ուժային բաղադրիչի»։

Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանի ամենաողբերգական իրադարձության հետ: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»։

Եթե դատախազությունը ականջալուր լինի Անդրանիկ Քոչարյանի հորդորներին և գործի վերաբացման հիմքում դնի Լիտվինենկոյի կողմից արված հայտարարությունը, ապա ապրիլյան պատերազմի թեման շահարկելուց զատ Անդրանիկ Քոչարյանը կկարողանա  առավել ազդեցիկ գործիք ստանալ և արդեն Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որոշիչ դերակատարում ստանձնել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ