20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Օրենքի սահմաններում ցմահ դատապարտյալների պահանջները կբավարարվեն /վիդեո/

Այսօր Կառավարության նիստից առաջ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լսեց շենքի դիմաց գտնվող քաղաքացիներին ու նրանց հորդորեց վաղը առավոտյան ժամը 10-ին գնալ իր մոտ ընդունելության:

Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ ցմահ դատապարտյալներին, ովքեր հացադուլ էին հայտարարել: ՛՛Մենք աշխատում ենք իրենց հետ, հիմա դուրս են եկել հացադուլից, բայց մենք զբաղվում ենք իրենց խնդիրներով, խոստացել ենք օրենքի սահմաններում լուծում գտնել՛՛,-ասաց նախարարը: Ըստ նրա՝ հացադուլավորների օրինական պահանջները կբավարարվեն, իսկ մյուսները հնարավոր է  ողջամտության սահմաներից դուրս են: ՛՛Այս պահին հայտարարություններ չեմ ուզում անել, մենք աշխատում ենք իրենց հետ՛՛:

Դիտարկմանը, թե արդյոք այն, որ տարիներ շարունակ Կառավարության դիմաց մշտապես մարդիկ են ահվաքված, չի նշանակում, որ նրանց խնդիրները չեն լուծվում, նախարարն արձագանքեց. ՛՛Ոչ սա ենթադրում է, որ մենք ժողովրդավարական երկիր ունենք, ու մարդիկ կարող են իրենց խնդիրները բարձրացնել կառավարության մոտ՛՛:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ