13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դե ինչ, դուք որոշեք՝ ի՞նչն է ձեր համար լավը՝ կարճ սո՞ւտը, թե՞ երկար հերքումը. Արա Վարդանյան

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Ինչին ենք ուզում հավատալ՝ կարճ ստին, թե՞ երկար հերքմանը։

Պարադոքս է. Հնչում է հայտարարություն՝ ունեցել ենք աննախադեպ տարի և նշվում են իրականությանը չհամապատասխանող թվեր։ Հիմա դա հերքելու համար չես կարող կարճ խոսել, պետք է փաստարկներով ապացուցես յուրաքանչյուր հերքումը։ Բայց ո՞վ է այդքան լսելու։ Ամեն մի պաշտոնյա իր սրբագույն պարտք է համարում աննախադեպ թվեր հնչեցնել, մենք էլ, ընդդիմադիրներս, ստիպված ենք երկար ու բարակ վերլուծել, որ մարդկանց ապացուցենք, որ այս ամենը ՍՈՒՏ Է։ Ընդորում սովորաբար բացատրությունը այնքան երկար է ստացվում, որ նույնիսկ կողմնակիցն է դժվարանում հասկանալ։ Գալիս եմ այն եզրակացությանը որ ավելի լավ քան ժամանակը որևէ բան չի կարող ի ցույց դնել այս իշխանության ստերը։ Ժողովուրդը իր մաշկի վրա է զգալու այս բոլոր աննախադեպ ստերի ազդեցությունը։ Երեկ արդեն զգաց՝ կանչեցին հրապարակ Նոր Տարի նշելու, իսկ իրենք գնացին ռեստորան։

Դե ինչ, դուք որոշեք ի՞նչն է ձեր համար լավը՝ կարճ սուտը, թե՞ երկար հերքումը:
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ