24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլին լավ եմ հասկանում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրապարակից՝հրապարակ

Հավատացեք՝ Նիկոլին լավ եմ հասկանում, նա հրապարակի ծնունդ է, հրապարակով իշխանությունը վերցրած եւ դա է պատճառներից մեկը, որ նրան հրապարակը ձգում է։ Նա ամեն ինչ անում է հրապարակի համար, ինքը ուժ է փնտրում հրապարակում։Սա է պատճառը, որ այսօր դարձյալ ընկել է դռնեդուռ, Կողբ գյուղում եւս նա հրապարակ է փնտրում, գնացել է հրապարակի ետեւից, դա նրա համար դեղ է, այդպես է նա լիցքավորվում։Սա է պատճառներից մեկը, որ չի կարողացել աշխատել , մեկուկես տարի լինելով միահեծան իշխանություն, նա տեղում տիտիկ չի արել, միշտ ձգտել է երեւալ, մեյդանում լինել, միշտ ձգտել է հրապարակային լինել ,
բայց՝ չմոռանաք, ձգտել է հրապարակային լինել մանրուքներում, թիթիզություններում, ինքնացուցադրման է ձգտել,շոուներում լինելը նրան հիշեցրել է դուխի մասին։ Այստեղ ինքն է՝ թամաշայի կենտրոնում։

Մինչդեռ, հիմնականում՝ երկրի առաջընթացի, տնտեսության զարգացման, արտաքին քաղաքականության, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման/որոնք խոստացել էր արագ լուծել, քանի որ իբր կախարդական փայտիկը ուներ/ ճանապարհ այդպես էլ չընկավ, այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ պաշտոնը պարտավորեցնում է փողոցները չափչփելուց առաջ եւ առաջին հերթին՝ տիտիկ անել եւ , մանրամասն աշխատել։ Նաեւ սա է պատճառը, որ ամենասիրուն եւ ամենաընտանեկան տոնը՝Նոր Տարին եւս փորձում է վերածել հրապարակային շոուի, ինքնացուցադրման, ինքնահիացումի․․Սա է նրա տեսակը՝ ցուցադրականը, իսկ մնացածը, որ ավելի կարեւոր է, արել եւ անում է ընդհատակում, գաղտնի, խաբելով բոլոր հարցերում․․․Նրա «Թափանցիկը» շատ ավելի անթափանց է, քան կարող է թվալ միամիտներին։ Նա իր «հրապարակայինի» խորքերում ավերիչ գործողություններ է իրականացնում, չկասկածեք։

Չեմ ասելու ոչ սահմանադրական ճանապարհով գործադիր եւ օրենսդիր իշխանությունները վերցնելու, դատաիրավական համակարգը շրիշակի աստիճանի իջեցնելու , ՍԴ-ն իր կրունկի տակ մտցնելու փորձելի եւ գործողությունների մասին, չեմ ասելու պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների՝ միլիոնների հասնող ինքնապարգեւատրումների, պետական բյուջեի վատնումների, արցախյան խնդրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի, եւ այլնի մասին, չեմ խոսելու չտեսության, գյորմամիշության եւ «կտրել, ծեփել, փռել» նախնադարյան նկարտումների մասին․․․

Բայց ի վերջո պիտի մեկընդմիշտ հասկանալ՝ պատասխանատվություն եւ պետության հանդեպ այս անձը
չի ունեցել, չունի եւ երբեք չի ունենալու լրջմիտ վերաբերմունք․․․․Նա հրապարակի մեջ էլ մնաց եւ մնում է հիմնական հարցը՝ այդ նույն հրապարակը դեռ որքան կարող է նրան հանդուրժել, այդ նույն հրապարակը երբ եւ ինչպես պիտի ինքնամաքրվի․․․

Հ․Գ․ Եվ քանի դեռ նա հրապարակներից տուն չի գնում, նրա թիկունքին, կամ նրա իմացությամբ սորոսականությունը աջ ու ձախ տարածվում եւ ծլարձակվում է․․․Եվ չեմ բացառում, որ մի օր նույն Նիկոլին կասեն՝ «Չաշխատեցի՞ր ամռանը, այժմ էլ բռնի վեր-վերի, քամին ծափ տա, դու պարի»… Մտածեք, մարդիկ, մտածեք, թե ինչ ունեիք, ինչ ունեք եւ ինչ կունենաք, եթե դուք նույնպես չմտածեք եւ չլրջանաք…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ