13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արտոնյալ վարորդներ չկան. ահա և ապացույցը

Ճանապարհային ոստիկանությունը մշտապես հայտարարել է, որ արտոնյալ վարորդներ չկան, և երթևեկության կանոնների խախտում կատարած ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի: ՃՈ-ն բազմիցս ապացուցել է, որ սա զուտ կարգախոս չէ և համակարգում հետամուտ են բոլոր խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով միջոցներ կիրառելուն: Սոցիալական ցանցերից մեկում այսօր հայտնվել էր լուսանկար, որում ”Պրադո” մակնիշի 18 PP 888 ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցով (միակողմանի) երթևեկել էր հակառակ ուղղությամբ: 

Լուսանկարը ահազանգ էր Ճանապարհային ոստիկանության համար և 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքը շատ չուշացավ: Լուսանկարում պատկերված «Պրադո» մակնիշի 18 PP 888 ավտոմեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության: 
Եւս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ արձագանքը շատ չի ուշանա:

ՃՈ պետ Արսեն Արշակյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ