24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Նա մասնավորապես նշում է, որ ՀՀ արդարադատության նախարարը չի տեսնում գործառութային և բացարձակ անձեռնմխելիության տարբերությունները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ:»:

Սա նշանակում է ցանկացած մեղադրանքի կապակցությամբ։

 

ՀՀ Սահմանադրության (2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:»:

Սա նշանակում է այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որը իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված։

Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ։

Հիմա, ինչպես ասում են, вопрос на милион!

Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը։ Առհասարակ ինչով են իրարից տարբերվում ՍԴ դատավորների գործառութային (2015 թվականի տեքստ) եւ բացարձակ (2005 թվականի տեքստ) անձեռնմխելիությունները:

Կա՞ իրավաբան, որ չի տեսնում տարբերությունը։ Պարզվում է կա։ Ոչ ավել ոչ պակաս երկրի արդարադատության նախարարը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ