14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Գաբրիել Ղազարյանը շնորհավորում է մարզական լրագրողներին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարզական լրագրողներին տոնի կապակցությամբ:

”Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն:

 Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ  մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար, մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ այդ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ես` որպես մեր երկրի գործադիր իշխանության անդամ, դուք` որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ:

 Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում ձեր անաչառ վերաբերմունքը մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ”:    

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ