24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմի վտանգ չկա

‘’Հայաստանը ունի այն ներուժը` ինչը, որ ստիպում է Ադրբեջանին չանցնել լայնածավալ ռազմական գործողությունների’’:

Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ռազմական փորձագետ Գևորգ Պետրոսյանը: Անդրադառնալով վերջին շրջանի ադրբեջանական բանակի զորավարժություններին, նա նշեց, որ զորավարժությունը բանակի մարզման ձևերից է և.’’հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ապա զորավարժություն անցկացնելը բնական երևույթ է’’ – ասաց պարոն Գևորգյանը:

Նա նաև ավելացրեց, որ ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանը անցկացնում ենք պլանային զորավարժություններ. ‘’և դա դիտել որպես պատերազմի նախապայման, սխալ է’’:

Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի դիվերսիոն գործողություններին, ռազմական փորձագետը ասաց, որ դիվերսիաները և կրակոցները գյուղերի վրա, նպատակ ունեն դրանք դատարկելու: Քանի որ ինչպես գիտենք սահմանները ավելի ուժեղ են լինում, երբ խիտ բնակեցված են:

Վերջին շրջանում դիվերսիաների հաճախացումը, ըստ Գևորգ Պետրոսյանի, պայմանավորված են նաև  հայկական կողմի գրանցած հաջողություններով: Ինչպես գիտենք Նախիջևանի սահմանի ուղղությամբ հայկական հենակետերը բավականին առաջ են տարվել և սա ոչ թե սահմանը խախտելով, այլ չհսկվող տարածքների հաշվին է եղել:’’Ադրբեջանում բնականաբար փորձելու են հակաքայլեր կատարել, ինչը չեմ բացառում, որ դիվերսիաների ակտիվացման միջոցով կարող է լինել’’-հավելեց փորձագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ