29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տասը տոկոսով թանկանալու է մեր կյանքը

Կան ռեզերվներ, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, և վերջինս ասել է, որ եթե կան ռեզերվներ, որ հնարավոր է խուսափել թանկացումից, իրենք պատրաստ են լսել:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը քաղաքական էր: ՛՛Ոստիկանությունը կրակն է ընկել այդ քաղաքական որոշման ձեռքից՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ այս դաշտում թափանցիկ աշխատանք ապահովվի, հնարավոր կլինի այս թանկացումից էլ խուսափել:

՛՛Թանկացավ էլեկտրանէներգիան, միջին հաշվով տասը տոկոսով թանկանալու է մեր կյանքը՛՛,-շեշտեց Հակոբյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատավարձերը շատ բարձր են՝ տասնյակ հազարավոր դոլարներ, և իջեցնելու դեպքում կարելի է կոմպենսացնել առկա մաշվածքը: ՛՛Ռոբերտ Նազարյանն անկախ մարմին չէ, սուսիկ-փուսիկ կատարում է իշխանության պատվերը՛՛,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իշխանություններին գումար է հարկավոր և հիմա կորզում են ժողովրդի միջոցով:՛՛Ունենք էներգետիկ համակարգ, որ հիմք պետք է հանդիսանար տնտեսության համար, մենք արտահանող ենք եղել էներգիայի, և հիմա սա թանկանում է ու սրանից բխելու են շատ վատ հետևանքներ տնտեսության համար: Մենք տնտեսությունը փրկելու խնդիր ունենք՛՛,-շեշտեց նա: Ռուստամյանն էլ է համոզված, որ Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը անկախ չէ, ու ըստ նրա՝ այս հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը, որպեսզի կարողնա հակադրվել իշխանությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ