24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փորձ էր արվում ներկայացնել, թե Քոչարյանը ատելի է հասարակության համար, սակայն մշակույթի գործիչների հայտարարությամբ պարզվեց հակառակը, և իշխանությունն սկսեց հաշվեհարդար տեսնել. Վ. Սողոմոնյան

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության կոչով հանդես եկած նախաձեռնության հեղինակներն ամփոփում են նախորդ երկու ամսվա կատարած աշխատանքները, այսօր նաև ցավալի մի ժամկետ է լրանում՝ այսօր 365-րդ օրն է, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, նաև այս թեմայով ենք այսօր բարձրաձայնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

 

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը, նա ասաց. «Ընդամենը մի քանի օր առաջ, երբ հրապարակվեց այդ լուրը, իբր աջակիցներից մեկը փորձել է ցուցմունք փոխել, ոստիկանությունը փորձեց տիրաժավորել: Արդեն պարզ էր, որ դա ինչ-որ գործողության նախապատրաստություն է»:

Նա ընդգծեց, որ օդում կախված լուրեր կան, որ այդ տեսանյութն արվել է պարոն Թավադյանի դեմ, նաև չենք կարող բացառել ընտանիքի անդամների դեմ ինչ-որ գործեր սարքելու համար: «Այսպիսի լուրեր կային, և հիմա պարոն Թավադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց»,- նշեց նա:

 

Հարցին էլ՝ ինչով է պայմանավորում այն արվեստի գործիչների նկատմամբ կոշտ արձագանքը, նաև «ֆեյքերի» հարձակումը, որոնք Քոչարյանին ազատ արձակելու համար հայտարարություն էին ստորագրել, նա ասաց. «Այդ կոշտ արձագանքը՝ մշակույթի գործիչների հանդեպ, պայմանավորված էր բացառապես մեկ բանով՝ իշխանությունն առաջին օրվանից տարածում էր կեղծ առասպել առ այն, որ հասարակությունը ցանկանում է՝ ամեն գնով նախագահ Քոչարյանը պատժվի, որ նա ատելի մի անձնավորություն է մեր հասարակության մեջ, և որևէ մեկը պատրաստ չէ նրան պաշտպանել և այդ պատճառով կարելի է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնել»:

Սակայն, ըստ Սողոմոնյանի՝ այդ 60 հազարից ավել մարդկանց միացումը այդ հայտարարությանը, մշակույթի գործիչների հայտարարությունն ապացուցեցին, որ դա բացառապես կեղծիք է: «Նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ, և դրա համար իշխանությունները փորձում են ամեն ինչ անել… ես գիտեմ, որ բազմաթիվ մարդկանց զանգել և փորձել են ահաբեկել, ուրեմն «ֆեյքերի» այդ հսկայական բանակը հարձակվել է արվեստի գործիչների վրա՝ փորձելով նրանց ինչ-որ ամոթանքներ տալ, սակայն արվեստի գործիչները սթափ մարդիկ են, լավ հասկանում են, որ այդ ֆեյքերի հետևում ոչ թե ժողովուրդն է կանգնած, այլ վարձկաններ, որոնք պարզապես այդ գործն անում են»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ միևնույն է, հնարավոր չէ երկար պահել այս վիճակը. «Ապօրինի կալանքը պետք է դադարեցվի, և երկրում պետք է վերականգնվի իրավական կարգը»:

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է կուսակցություն ստեղծվի Քոչարյանի գլխավորությամբ, նա ասաց. «Այս պահին նման նախագիծ դրված չէ քննարկման, բայց պարզ է, որ քաղաքական կյանքին մասնակցելու հիմնական ձևերից մեկը քաղաքական միավորն է: Մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, և կուսակցություն ստեղծելը տրամաբանական կլինի: Չբացառելով նման քայլի հավանականությունը՝ այս պահին ինձ հայտնի չէ, որ նման նախագիծ է դրված քննարկումներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ