«Ֆրեսկոն» ամփոփում է արդյունքները. մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը մոտենում է ավարտին: Հունիսի 21-ին մեկնարկած փառատոնն արդեն ցուցադրել է մրցութային բոլոր 21 ֆիլմերը, իսկ ժյուրին ընտրել է դրանցից լավագույնները: Յոթ անվանակարգերում հաղթած ֆիլմերի ցանկն հրապարակվեց այսօր՝ փառատոնի պաշտոնական փակման արարողության ընթացքում:
Հաղթողներին ընտրել է 7 անդամներից բաղկացած միջազգային ժյուրին (Կատյա Մալատեստա, Անտուան Ագուջյան, Արմեն Խաչատրյան, Տեր Եսայի քհն. Արթենյան, Արամ Սուքիասյան, Հայր Հովհաննես (Ջովաննի Գուայտա), Գորան Ռադովանովիչ):
Հաղթողների անունները հայտնելու առաքելությունն այսօր փառատոնի ժյուրիի անդամ Ջովաննի Գույտայինն էր: Խոսելով փառատոնի մասին՝ նա կարևորեց հատկապես այն, որ «Ֆրեսկոն» շեշտը դրել է հոգևոր արժեքների ու դրանց կարևորության մասին ուղերձ ունեցող ֆիլմերի վրա. «Այսօր կինոարտադրությունը ֆիլմ ստեղծելիս հաճախ անում է ամեն ինչ, որպեսզի այն «վաճառվի»: Ուրախ եմ, որ «Ֆրեսկո»-ն կարողացել է հավաքել ու հանրությանը ներկայացնել այնպիսի ժապավեններ, որոնք կոմերցիոնից բացի և դրանից առաջ, նախ հոգևոր արժեքների մասին բարձարաձայնելու խնդիր են դրել իրենց առջև»,- նշեց Հայր Հովահաննեսը՝ նշելով, որ փառատոնի մեկնարկը խոստումնալից է և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական:
Քանի որ փառատոնի ֆիլմերի մրցութային ծրագիրն ուղղված էր համամարդկային արժեքների մասին բարձրաձայնելուն, ուստի ժյուրիի անդամները նախ և առաջ հաշվի են առել ֆիլմի հիմնական ուղերձը: Հենց մարդկության համար կարևոր ուղերձների անուններով էլ փառատոնի կազամերպիչները ներկայացրել են անվանակարգերը՝ «Լավագույն ուղերձ. «Սեր»», «Լավագույն ուղերձ. «Խաղաղություն»» և այլն: Առանձին անվանակարգում ներկայացված էր նաև փառատոնի ուղերձ-կարգախոսը՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա»:
Իսկ հաղթող ֆիլմերի հեղինակների համար նախատեսված մրցանակ-արձանիկները պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները՝ իրենց վարպետի ղեկավարությամբ: «Ձկները պատրաստելն այնքան էլ հեշտ չէր, բայց մենք այնքան ոգևրորված էինք, որ հենց մենք ենք պատրաստելու փառատոնի մրցանակները, որ դժվարությունները չէինք նկատում»,- մրցակները պատրաստելու ընթացքն է հիշում արձանիկների հեղինակներից մեկը՝ Համլետ Արզումանյանը:
Ստորև ներկայացնում ենք փառատոնի անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆիլմերը՝
- 1. Լավագույնուղերձ. «Սեր» – «ՄԳԱ», Ռուսաստան, 2014 թ., ՎիկտորԳուրով
- 2. Լավագույնուղերձ. «Խաղաղություն» – «Երկրորդշնչառություն», Ռուսաստան, 2012 թ., ՍերգեյՑիս
- Լավագույնուղերձ. «Քաջություն» – «Մուհամեդնուձկնորսը», Իտալիա, 2012 թ., ՄարկոԼեոպարդի
- 4. Լավագույնուղերձ. «Երկխոսություն» – «Ընդունելություն» ԱՄՆ, 2011 թ., ՀարիԿակատսակիս
- Լավագույնուղերձ. «Հանդուրժողականություն» – «Սևուսպիտակ», Իրան, 2014 թ., ՋալալՓանահի
- 6. Լավագույնուղերձ. «Մարդասիրություն» – «Աստծոպարգև», Ռուսաստան, 2013 թ., ՍոֆյաԳեվեյլեր
- «Վնասվածըվերականգնելուկարիքկա» – «Խավարում»,Հայաստան, 2013 թ.,ԱրաԵրնջակյան