24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկակի ստանդարտների և հակասությունների իշխանություն․ «Հրապարակ

«Հեղափոխությունից հետո մեր երկիրը հայտնվեց խորը հակասությունների ու հանրային տարաձայնությունների դաշտում։ Ոչ միայն սեւերի-սպիտակների բաժանում՝ այն պարագայում, որ հեղափոխության կարգախոսներն էին թավիշն ու համերաշխությունը, այլեւ՝ հակասական որոշումների ու տրամադրությունների տոտալ գերիշխանություն։ Մի կողմից՝ պայքար ատելության խոսքի դեմ, մյուս կողմից՝ ատելության խոսքի տարածում հենց կառավարության շենքից ու կառավարական առանձնատնից։ Մի կողմից՝ աշխատելու, երկիրը ծաղկեցնելու, աղքատությունը գլխում հաղթահարելու կոչեր, մյուս կողմից՝ առանց որեւէ պատճառաբանության մարդկանց աշխատանքից ազատելու, կրճատելու, եղած կադրերին չօգտագործելու միտում։

Մի կողմից՝ բանակին ու Անվտանգության ծառայությանն ուղղված գովեստի խոսքեր, մյուս կողմից՝ անվտանգության եւ բանակի գեներալների հետապնդումներ, վարկաբեկումներ։ Մի կողմից՝  պետական միջոցների խնայողության մասին հայտարարություններ եւ մի դպրոցում մի հավաքարարի հաստիք պահելու համար տնօրենին առաջադրված քրեական մեղադրանք, մյուս կողմից՝ բյուջեի անաստված մսխումներ եւ գործուղումների ու պարգեւավճարների շռայլ բաշխումներ։ Ընտրությունների ու ժողովրդի կարծիքն ամեն քայլափոխի հաշվի առնելու խոստումներ, բայց նաեւ ընտրված պաշտոնյաներին տեռորով դիմում գրել տալու փորձեր եւ սեփական թեկնածուներին ընտրված տեսնելուն ուղղված անլուր ջանքեր։ Մի կողմից՝ նախկին նախագահին ուղղված մեղադրանք՝ տենդերի ընթացքին միջամտելու հետ կապված, մյուս կողմից՝ սեփական թիմակիցներին տրված մեծ իրավունքներ եւ ճարտարապետների բողոք՝ նախագծային պատվերները կատարող մոնոպոլ ընկերություններ ստեղծելու մասին։ Սրանք երկակի ստանդարտներ են, որը հանրությունը շատ լավ տեսնում է ու արձանագրում։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ