29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Էս ի՞նչ գաղտնիք է, սենսացիա է՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը քննարկող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավիրված նիստին հայտարարեց, որ Հայաստանը Վրաստանից հոսանք է առնում, այն դեպքում, երբ միշտ արտահանել է և սա սենսացիա որակեց։ ՛՛Երբևէ սրա մասին ինչ-որ տեղ խոսվե՞լ է: Մասնագետները զարմանում են` ինչպես ենք մենք Վրաստանից հոսանք առնում: Բոլորս գիտենք, որ արտահանում ենք, բայց ստացվում է, որ ներմուծում ենք: Էս ի՞նչ գաղտիք է, ինչ սենսացիա է՛՛,-ասաց նա։

Նիստի հիմնական զեկուցող Գարգեին Բաղրամյանն արձագանքեց. ՛՛Այստեղ սենսացիա չկա:  Վրաստանից որոշակի սեզոնային ռեժիմներով ներկրվում է և ջերմակայանների սակագների գործարքների արդյունքում կարողանում է տալ ընդամենը 18 դրամով էլեկտարէներգիա՛՛,-ասաց նա։ Իսկ  ՋԷԿ-ի ներկայացուցիչ Մնացական Մնացականյանը շեշտեց, որ Վրասատանից էներգիան տրանզիտային ցանցերով տեղափոխվում է հարևան երկիր՝ Իրան։ Արամ Մանուկյանն հարցրեց՝ Լոռին, Սյունիքը դրանից չե՞ն օգտվում։ Մնացականյանը պատասխանեց. ՛՛Տրանզիտային համակարգը ընդհանուր է՝ միացված Իրանի համակարգերի հետ և տրանզիտ էլեկտրաէներգիան գնում է Իրան՛՛։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին հայտարարեց, որ դեռ մեկ տարի առաջ հրավիրել էր բոլոր շահագրգիռ կողմերին քննարկումների, բայց մեկ տարվա ընթացքում այդպես էլ ոչ ոք չեկավ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ