01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Օտար ափերից՝ Հայաստան. հուզմունքը խեղդում էր /վիդեո/

Զվարթնոց օդանավակայանում տոնական տրամադրություն էր:՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն՛՛ ՀԿ հրավերով առաջին անգամ Հայաստանում համերգային ծրագրով կհյուրընկալվեն Կրասնոդարի ՛՛Արին-Բերդ՛՛ ժողովրդական պարերի համույթի պարողները: մոտ 40 հոգուց կազմված խմբի անդամների մեծ մասը առաջին անգամ էր ոտք դնում Մայր Հայաստանի հողին: Դիմավորման պահը հուզիչ էր: Հուզված էին, թե հրավերի հեղինակ ազատամարտիկները, թե համույթի գեղարվեստական ղեկավար Ալեքս Դնոյանը և թե պատանի պարողները:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Դնոյանը նկատեց, որ խմբում ընդգրկված են ոչ միայն հայեր, կան նաև այլ ազգային պատկանելությամբ անդամներ, որոնք նույնպես պարում են միայն հայկական պարեր.՛՛Մենք պարում ենք միայն ավանդական, հայկական պարեր, ոչ մի տեսակի ժամանակակից մշակում չկա՛՛,-նշեց Ալեքս Դնոյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ