12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ»-ի դեմ իրականացված բռնությունը».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խստորեն դատապարտում եմ «Ժողովուրդ»- ի դեմ իրականացված բռնությունը , ազատ խոսքը խոչընդոտող ցանկացած քայլ պիտի դատապարտվի , պետությունը պարտավոր է ապահովել ԶԼՄ- ների անվտանգ աշխատանքը: Պահանջում եմ արագ գտնել մեղավորներին, գտնել իրական հանցագործներին եւ եթե կան պատվիրատուներ, նաեւ նրանց: Քայլ արա պետություն:

ԶԼՄ-ների հանդեպ ցանկացած բռնություն, լինի՝գիշերային ներխուժումը, ձվեր նետելը, լրագրողներին սպառնալը, իրենց չկայացածության եւ խոցելիության մեղքը լրագրողների վրա գցելը, հազար ու մի այլ դատապարտելի արարքները անընդունելի են ինձ համար եւ մեր հասարակոությունը պիտի այս կարգի երեւույթները ոչ միայն խոսքով, այլեւ գործով ու վերաբերմունքով դատապարտի եւ մերժի, այո, մերժում եմ ԶԼՄ-ների հանդեպ ցանկացած բռնություն եւ հակաօրինական քայլ…

Գտեք մեղաավորներին եւ հանցագործներին,  փռեք ասֆալտին եւ ծեփեք պատերին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ