24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ինչու, ախ ինչու. դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս»

Գլխավոր դատախազ-վարչապետ հարաբերությունները նմանվում են հայտնի երգի սցենարին`«Ինչու, ախ ինչու. դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս»  մոտվիներով: Մամուլը գրում է, որ «Պահանջում ենք Գլխավոր դատախազի հրաժարականը» նախաձեռնությունն արդեն                                                       19-րդ օրն է, ինչ ակցիաներ է իրականացնում դատախազության եւ ԱԺ-ի դիմաց: 

Եվ թեպետ ԱԺ կայքում չկա այդ մասին լուր, սակայն մեր ունեցած տեղեկություններով`  նախաձեռնության անդամները երեկ խորհրդարանում հանդիպում են ունեցել ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ: 

Ի դեպ, նման հանդիպումներ  նրանք ունեցել են  նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  այլ պատգամավորների  հետ, այդ  թվում`  խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցի: 

100834

Գուցե պարադոքս կթվա, բայց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը պահանջող  նախաձեռնության ակցիաներին մասնակցում են «Ռեսթարթ»  շարժման տղաները, «Հայելի» ակումբի վրա ձվեր նետածները, ԼԳԲՏ-ականների շահերից  երբեմն -երբեմն հանդես եկող  իրավապաշտպաններ:  

Թե ինչո՞վ նրանց չի բավարարում ՀՀ գլխավոր դատախազի գործունեությունը, ամեն մեկն ունի  իր պատճառը եւ բերում է բազմաթիվ փաստարկներ: 

Սակայն փաստն այն է, որ Ա. Դավթյանն իր գործունեությամբ  դարձել է մերժված` թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությանը սատարողների  կողմից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ