12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

29 ցմահ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել. հարազատները պահանջում են նախարարից/վիդեո/

Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող 42 ցմահ բանտարկյալներից 29 -ը հացադուլ են հայտարարել։ Նրանք հրաժարվում են սնունդ ընդունել և հանդիպում են պահանջում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։ Այսօր հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատները հավաքվել էին Արդարադատության նախարարության շենքի առջև և պահանջում էին բացատրություն, թե ինչի համար է ցմահ դատապարտյալների նամակը անպատասխան մնացել։Նրանք հանդիպեցին  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ նախարարը այցելել է տարբեր քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի ծանոթանա տիրող իրավիճակին։

“Նախարարի հրամանով ներկայումս իրականացվում է քարտեզագրում ցմահ դատապարտյալների հետ կապված բոլոր խնդիրների շուրջ։ Ներակայումս քննարկվում է մի քանի պայմաններ, թե որ դեպքում ցմահ դատապարտյալը կարող է դիմել պայմանական վաղակետ ազատման և գործնական քայլեր կձեռնարկենք”,-ասաց Քրմոյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ