24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

60 հազար մարդ պահանջում է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը. Աղվան Վարդանյանը հայտարարեց հանձնախումբ ստեղծելու մասին

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու պահանջով հանձնախումբ է ստեղծվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչ հանդես եկան ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա», – ասաց Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա։

Նրա խոսքով, սական, վերանշյալ հարցի շուրջ իշխանության դիրքորշման մեջ փոփոխություն չկա:

«Շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացքող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը։ Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտման հետ», – ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը, վնասում է պետությանը, խարխլում է դատական համակարգը։

«Ի վերջո, իշխանության այս սևեռումը չի բերում հանրային համերաշխության, թույլ չի տալիս կենտրոնանալ իրական օրակարգերի ու խնդիրների վրա։ Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչ չի տալիս ոչ որևէ քաղաքացու, ոչ էլ՝ պետությանը։ Այս վիճակից պետք է դուրս գալ, ամենապարզ միջոցը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է։ Իշխանությունը առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ»։

Աղվան Վարդանյանն ասաց, որ մնում է երկրորդ ճանապարհը. «Խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային քաղաքական պահանջ։ Արձագանքելով այդ առայժմ 60 հազար քաղաքացիների պահանջին՝ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ