24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ-ն ևս մեկ անգամ բացահայտում է այն պարտավորությունը, որը իր վրա է ստանձնել Փաշինյանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը իր թվիթերի էջում ողջունել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» գրառումը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նրանց մյուս հանդիպումը կկայանա «Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի շրջանում»: Ես ևս մեկ արձանագրում է Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքական ձեռքբերումները:

Մակրոնի կնոջ հետ 6-8 պարելը իր պտուղներն է տալիս: ԵԱՀԿ-ն ևս մեկ անգամ բացահայտում է այն պարտավորությունը, որը իր վրա է ստանձնել Փաշինյանը, այն է` այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» բնակեցնել Արցախում: Սա է մեր «Գանդիի» Նոբելյան մրցանակ և արտերկրում ապաստան ստանալու նախապայմանը:

Եվս մեկ անգամ ասում եմ՝ Փաշինյանը չի կարող իր ստանձնած պարտավորությունները իրականացնել: Ու եթե միջազգային հանրությունը փորձի սպառնալ պատերազմով, ապա դրա հետևանքով ոչ միայն Արցախն է ճանաչվելու Հայաստանի կողմից, այլ նաև կազմաքանդվելու են կեղծ դեմոկրատիայի այն ինստիտուտները, որոնք կառուցվել են Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում:

Հայաստանում գործող միջազգային հանրության ողջ գործակալական ցանցը բացահայտվելու է ու պատժվելու է` սկսած ՏԱՆԱՊ-ի մեջ միլիարդավոր դոլարներ ներդրած ՎԶԵԲ-ից ու Արմեն Սարգսյանից, մինչև վերջին Իանոսյան ու Արթուր Սիմոնյան:

Ձեր պլանը տապալվել է: Համակերպվեք:

Գրում է Ադեկվադիզմ ՀԿ նախագահ Արթուր Դանիելյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ