08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը շնորհավորել է նախագահին՝ 60 ամյակի կապակցությամբ

Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն:

Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության և Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում և պետական շինարարության մեջ:

Ձեր կյանքը և գործունեությունը Դուք ի սպաս եք դրել Հայրենիքի կերտման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ապահովման վեհ գործին: Դուք կանգնած եք եղել նոր Հայաստանի կերտման և Արցախի ազատագրական հաղթական պայքարի ակունքներում՝ Հայրենիքի նկատմամբ  Ձեր անմնացորդ  նվիրվածությամբ օրինակ ծառայելով գալիք սերունդների համար:

Հայաստանի Հանրապետությունն այսօր կարևոր քաղաքական գործոն է տարածաշրջանում: Ձեր ղեկավարությամբ մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Այսօր ևս Դուք շարունակում եք իրականացնել  հայոց պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, մեր հայրենիքի տնտեսական վերելքի ապահովմանը միտված քաղաքականություն: Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ և անմիջական ջանքերով մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ:

Պարոն Նախագահ, կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ այն համոզմունքով, որ Ձեր գիտելիքներն ու կենսափորձը այսուհետ ևս Դուք ծառայեցնելու եք Հայաստանի Հանրապետության շենացման նվիրական գործին՝ ի շահ համայն հայության:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ