24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Անբարոյական քայլ». Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ Սենատի բանաձևը

Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը քննադատել է ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Նա թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում բանաձևը որակել է «անբարոյական քայլ»:

«Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք։ Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշման գործիք։ Մենք դա անպատեհ ենք համարում մեր նախնիների նկատմամբ»,- ասել է նա։

«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են։ Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Չեմ կարծում, որ այնքան էլ բարոյական է Հայկական հարցը Թուրքիայի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելը։ Ես քաղաքական գործիչ չեմ, սա մեկնաբանելը քաղաքագետների գործն է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ