04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը կարմիր գծերը քաշել և դիրքավորվել է․ Անժելա Էլիբեկովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան գրում է․

Մամեդյարովի՝ CBC-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքիր թեզ կա՝

1. շատ վաղուց չէր խոսել պատերազմական լուծման մասին, էս անգամ շատ հանգիստ ասեց՝ դե հա, պատերազմը ու բանակցությունները զուգահեռ կարան և լինեն, պրիչոմ մի քանի անգամ ակնկարկելով՝ սպառնաց,

2. Լավրովի պլանի մասին խոսեց, էս մասով կուզեմ տեսնել ԱԳՆ պարզաբանումը, որ չկա սեղանին դրված նման փաստաթուղթ,

3. անվտանգության մասին ևս մեկ անգամ խոսեց՝ կապելով դա խաղաղապահների ու փախստականների անվտանգ վերադարձի հետ։ Դա իրենց տեսլականն է, առաջարկեց մերն էլ ասվի, և այո՛, մեր տեսլականը անվտանգության մասով հստակ պետք է ներկայացվի,

4. ընդհանուր դժգոհ է բանակցություններից, դա զգացվում է։ Անընդհատ խոսում է հայ հասարակության էմոցիոնալ վերաբերմունքի մասին և դա շատ լավ է, որ հասկանում են՝ ինչքան զգայուն է էդ թեման մեր համար ու ինչքան ֆոկուսացված ենք հայանպաստ լուծման վրա մենք՝ հասարակությունը,

5. առաջ է բրդում Ղարաբաղի երկու համայնքների շփման թեման ու էս մասով հստակ պիտի բացատրվի՝ ինչի է էդ ձևակերպումը և ֆորմատը անընդունելի մեր համար,

6. պնդում է, որ այնուամենայնիվ ո՛չ հանդիպումներ են, ո՛չ կոնսուլտացիաներ, այլ՝ բանակցություններ, և դա պարտադրում են Մինսկի խմբի համանախագահները։ Էս մասով էլ կուզեի լսել պաշտոնական արձագանք,

7. լրագրողների այցի վերաբերյալ փորձում է սվաղի Արցախի մասնակցությունը, բայց շատ խնդալու է էդ մերժողականությունը, եթե էդ ձևաչափին համաձայնվել եք, էլ խռխռալը ո՞րս է

8. կարմիր գծերը քաշել է Ադրբեջանը ու դիրքավորվել է՝ փորձելով մեզ ներկայացնել որպես դեստրուկտիվ կողմ։ Ստեղ շատ լուրջ, համապարփակ մեկնաբանության խնդիր կա մեր կողմից՝ բոլոր հակափաստարկները ներկայացնելով»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ