14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն․ Շարմազանովի տարեվերջյան հարցերը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։

. Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ։

. Եթե հայտնաբերվել են,ովքե՞ր են նրանք։

. Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի ապազագային ու ահաբեկչական ուժերին։

. Եթե «օտարերկրյա գործակալները» չեն հայտնաբերվել,նշանակում է,որ գործ ունենք վարչապետ Փաշինյանի հերթական «ջրիկ» հայտարարության հե՞տ։

Հ.Գ.Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը։

Շառլ Դը Գոլ

Հ.Հ.Գ.100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասին,միևնույն է,Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու»։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ