24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովրդի՞ց եք վախենում, պատմեք՝ ինչ եք խոսում ԼՂ հարցով 3-5 ժամ. Տարասով․ 168 ժամ

«Ռուսաստանը ԼՂ հակամարտության սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել և հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացի մասին: Նա մասնավորապես ասել է, թե իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և, այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով՝ բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները»,- հայտարարել է նա: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե ՀՀ արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր:

Տարասովը վստահեցնում է՝ «Լավրովի պլան» երբեք չի եղել: «Ադրբեջանական կողմն անընդհատ «Լավրովի պլան»-ից է խոսում, դա միջոցառումների մի համակարգ է, որը մշակված է համանախագահների կողմից: Պարզապես լինում են պահեր, երբ Ռուսաստանը սկսում է Մինսկի խմբի անունից ինչ-ինչ գործընթացներ առաջ մղել: Երբ Ադրբեջանը խոսում է Լավրովի պլանից, դրանով ցանկանում է ասել, որ Ղարաբաղյան կարգավորման ողջ նախաձեռնությունը Մոսկվայի ձեռքում է, որն իրականությանը չի համապատասխանում:Բրատիսլավայի վերաբերյալ Լավրովը Բաքվում արտահայտեց «3 +2» բանաձևը՝ երկու նախարար և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախարարներ: Ինչպես երևում է՝ որոշակի տեքստ պետք է քննարկվեր Բրատիսլավայում, բայց հանդիպման արդյունքներով մենք որևէ նման բան չլսեցինք: Նրանք խոսեցին հումանիտար խնդիրներից, գերիներ, պատվիրակությունների փոխանակում, իհարկե, դրանք կարևոր են, բայց կարգավորման բազային հարցեր չեն քննարկվել, իսկ առանց բազային հարցերի՝ կարգավորում հնարավոր չէ:Լավ, պատվիրակություններ գնացին-եկան, բայց եթե կա փախստականների հարց, կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցը, ապա դրանք հարցեր են, որոնք որոշվում են բազային սկզբունքների հիման վրա: Դրանք չեն բարձրաձայնվում: Ցավոք սրտի, կողմերը պայմանավորվել են չբարձրաձայնել: Լավ, երբ նախարարը Նալբանդյանն էր, դա հին գվարդիան էր, նրանք խաղում էին խաղեր, իսկ մենք սպասում էինք, որ Փաշինյանի թիմը՝ հեղափոխականներ, դեմոկրատներ, նրանք ասում են, որ հեղափոխություն են իրականացրել, կպատմեն՝ ինչ է կատարվում: Պատմեք, ումի՞ց եք Դուք վախենում՝ հայ ժողովրդի՞ց, պատմեք, թե ի՞նչ եք կոնկրետ խոսում 3-4-5 ժամ»,- ասաց Տարասովը:

Նա նշեց, որ ռուսական կողմը ևս ներքաշվում է այս ամենի մեջ և օգտագործվում է տեղեկատվական պատերազմի մեջ: «Մինչ այս պահը հերքել է, որ կա նման ծրագիր: Կան Մադրիդյան սկզբունքներ, կան աշխատանքային փաստաթղթեր, Մամեդյարովն ասում է, որ դրանք կան, իսկ հայկական կողմն ասում է՝ չկա. հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ց եք Դուք խոսում: Ո՞ւմ են գցում մոլորության մեջ»,- նշեց ռուս վերլուծաբանը՝ նկատելով, որ այս հարցն ավտոբուսի վաճառք կամ կոմերցիոն գործարքի կնքում չէ: «Դուք ժողովուրդների ճակատագիր եք որոշում: Վաղ թե ուշ դուք պետք է բարձրաձայնեք, եթե ինչ-որ բան քննարկում եք»,- ասաց Տարասովը»,-գրում է թերթը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ