15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը. փոխնախարար

Սեպտեմբեր ամսին մեկ անգամ վերանայել ենք՝ արդյոք հնարավոր էր խուսափել վարկեր վերցնելուց, սակայն իրավիճակը գնահատելուց հետո հասկացել ենք, որ այնուամենայնիվ ֆինանսական միջոցների ներգրավման կարիք կա։ Դրա համար էլ հարցը բերել ենք խորհրդարան, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

«Լավ չի», – նրա ելույթին արձագանքեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Ի պատասխան՝ փոխնախարարը նկատեց. «Ասեմ, որ այնքան էլ վատ չէ։ Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բավական արագ է իջնում, քան մեր սպասումներն էին։ Այսինքն՝ պարտքն ինքը լավ է, եթե ճիշտ ես կառավարում և ստանում ես սպասված արդյունք։ Մենք անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը, իսկ բյուջետային աջակցության վարկերն ուղղվում են բոլոր ծախսային հոդվածներին՝ համամասնորեն», – պարզաբանեց Արմեն Հայրապետյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ