23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է եղել: Կոռուպցիոն սկանդալի հետքերով

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.

 

1. Ապացուցելու համար, որ ինքը առնչություն չունի կատարված հանցանքի հետ և այն իր հետ համաձայնեցված չի եղել, և

2. Իր տեղակալի կողմից կատարած հանցանքի համար կրում է քաղաքական պատասխանատվություն և ընդունում է, որ որպես նախարար իր տեղում չի գտնվել և չի տիրապետել նախարարությունում տիրող իրա իրավիճակին։

Ընդունված է համարել, որ նախարարի տեղակալը՝ առանց նախարարի գիտության և համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ։ Սա կանոն է, որ կիրառվում է պետական կառավարման համակարգի բարձր էշելոններում։

Լինում են բացառություններ, երբ տեղակալը գործում է ինքնագլուխ և իր գործողությունները չի համաձայնեցնում իր ղեկավարի հետ։ Սակայն դա լինում է միայն այն դեպքերում, երբ ղեկավարը, տվյալ պարագայում նախարարը, առավելապես սուբյեկտիվ պատճառներով, իր տեղում չէ և նրան ոչ ոք իր ղեկավարած կառույցում լուրջ չի ընդունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ