24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լայքի գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«2020–ին 1–ին անգամ մենք առաջ կանցնենք Ադրբեջանին 1 շնչին ընկնող ՀՆԱ–ի չափով։ Վերջին տասնամյակներում սա առաջին անգամ է լինելու մեր տարածաշրջանում, քանի որ միշտ հետ ենք եղել Վրաստանից ու Ադրբեջանից։

Նման միտք հայտնեց վարչապետը 2020–ի բյուջեի քննարկման ժամանակ։Սա սուտ է, և վե՛րջ։

Սա «լայքի» գերի լինելու վկայություն է։ Նաև՝ հնչեղ վերնագիր ստանալու համար արված հայտարարություն է։Համաշխարհային բանկի ներկայացրած տվյալներով՝ նախորդ դարի 90–ականների կեսերին, այսինքն՝ պատերազմից հետո 1 շնչին բաժին հասնող ՀՆԱ ցուցանիշով մենք երկու տարի շարունակ մի փոքր առաջ ենք եղել Ադրբեջանից։ 

Սա Փաշինյանի ներկայացրած «տասնամյակների» տիրույթում է գտնվում։Ինչ մնում է Վրաստանին, ապա 2005–ից մինչև 2009 թվականը 1 շնչին ընկնող ՀՆԱ–ով մենք առաջ էինք մեր հարևանից։ Պատահական չէ, որ այդ տարիներին Վրաստանից բիզնեսներ էին տեղափոխվում Հայաստան։ Այդ հետո պետք է հակառակ գործընթացին ականատես լինեինք։

2005–2008թթ.-ն էլ է մտնում «նախորդ տասնամյակների» ժամանակային հատվածում։Մի խոսքով, հերթական սխալ ցուցանիշները մատուցվեցին հանրությանը։ Դա նշանակում է, որ կա՛մ Փաշինյանին են խաբել իր թիմակիցներն ու սխալ թվեր հրամցրել՝ անհարմար վիճակի մեջ դնելով, կա՛մ ինքն է ուզում խաբել հանրությանը՝ «աննախադեպ» երևալու մոլուցքից ելնելով։

Երկու դեպքում էլ վատ է։Այս պատմության մեջ մի հարց է բաց մնում։ Համացանցի ու տեղեկատվության գերմատչելիության պայմաններում ինչո՞ւ են կեղծ ցուցանիշներ ներկայացվում։ Հաշվարկն այն է, որ անգրագետ Պողոսն իր անգրագետ բազմանդամ ընտանիքով միևնույն է չի՞ ստուգելու թվերը։ Հարցը հռետորական է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ