24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՔԾ-ն մերժել է

ՀՔԾ-ն մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։

Նշենք, որ Միհրան Պողոսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը նկատեց՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն անօրինական է. «Տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում նա պատրաստակամ է վարույթն իրականանցող մարմին ներկայանալու համար վերադառնալ Հայաստանի Հանրապետություն»,-նշեց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ