24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լոնդոնում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը. Ermenihaber

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-խմբ.) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես:

Ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել Լոնդոնի «Noho Showrooms» ցուցասրահում, ներկա են գտնվել  Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Սահակ Սրբազանը: Նա նշել է, որ ժամանակին ներկա է գտնվել նաև հայկական քաղաքակրթության մի մասը համարվող, 1000-ամյա պատմություն ունեցող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլյան և Նյու Յորքյան ցուցադրությանը:

«Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդեսը պետք է ավելի շատ մարդկանց  հասանելի լինի: Մեր իղձը կատարվեց, և այսօր Լոնդում էլ ցուցահանդես բացվեց»:

Մաշալյանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Սուրբ Խաչ եկեղեցու և մյուս պատմամշակութային արժեքով կառույցների նկատմամբ:

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010թ. և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է  915-921թթ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ