24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում. Բարսեղ Բեգլարյան. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանին առաջադրած ՀՔԾ մեղադրանքից պարզ է դառնում, որ քրգործն առնչվում է նաև Ս. Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին ու նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Ըստ շրջանառվող լուրերի` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել` կա՛մ ցուցմունք տալ Ս. Սարգսյանի դեմ, կա՛մ էլ իրեն կկալանավորեն, Կարապետյանն էլ ցուցմունք է տվել:

Ըստ ՀՔԾ-ի` գյուղտնտեսություններին տրամադրվող դիզվառելիքի բաշխման ապօրինի սխեմա է գործել. ցածր գին առաջարկող ընկերությանը մերժել են` գոհացնելով բարձր գին առաջարկող Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը: Բ. Բեգլարյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ` Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում: Առաջին անգամ եմ նման բան լսում:

Այո, Ֆլեշ ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի` կապ ունենալու մասին չգիտեմ: Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք և դա երբեք չենք թաքցրել, իսկ իր գործողությունների հետ ես կապ չունեմ, տեղյակ չեմ»: Ս. Սարգսյանին երեկ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ