26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ կարող է Քեզ նմանվել, Աստվա՛ծ, երբեք մի՛ լռիր

Ո՞վ կարող է Քեզ նմանվել, Աստվա՛ծ, երբեք մի՛ լռիր և Քո խոսքերը թող չդադարեն: Քանի որ ահա թշնամիներդ բարձրացրել են աղմուկ-աղաղա՜կ, ատելիներդ գլուխներն իրենց հանել են երկի՛նք: Իրենց սարքովի գիտությամբ նրանք խորամանկեցի՛ն Քո ժողովրդին, սրբերիդ մասին այսպե՛ս խոսելով. որ ազգի մեջ էլ գտնվեն նրանք՝ սպանե՛նք նրանց և Իսրայելի անունն այլևս չի՛ հիշատակվի: Այդպե՛ս խորհեցին նրանք միաբան՝ նմանօրինակ ուխտեր կապելով հե՛նց Քո Անվան հետ:

Ե՛վ Եդոմացիք և՛ Իսմայելացիք և՛ Մովաբացիք և՛ Հագարացիք՝ միաբանվելով կազմեցին բանա՛կ: Գեբա՛ղն, Ամո՛վնը և Ամաղե՛կը, այլազգինե՛րը՝ Տյուրոսի բոլոր բնակիչներով: Նաև Ասո՛ւրը նրանց միացավ, և ամենքով էլ՝ զորավի՛գ եղան որդոցը Ղովտի: Վարվի՛ր նրանց հետ, ինչպես Մադիամի, Սիսարայի հետ, նաև՝ Հաբիի, երբ հարվածեցի՛ր նրանց Կիսոնի ջրվեժների մոտ: Եվ ոչ թե մեռա՛ն, այլ՝ սատակեցի՛ն ակունքում Դովրի և խառնվեցին երկրի աղբի՛ն:

Նրանց նո՛ւյնն արա, ինչ որ արեցիր Որեբի, Էբի, Զեբեեի հետ ու Սաղամայի՝ նրանց ամենա՛յն իշխաններով էլ: Որ ասում էին. սրբությունն Աստծո մե՛զ պիտ ժառանգվի: Աստվա՛ծ իմ, դրանց պըտըտեցրո՛ւ, ինչպես մի անվի և դարձրո՛ւ ինչպես եղե՛գն հողմի դեմ: Եղի՛ր նրանց մեջ, ինչպես հուրը, որ անտառն է այրում, ինչպես լեռները կիզող բո՛ցն ահեղ:

Այդպե՛ս հալածիր մրրիկներով Քո և խռովության մեջ գցիր նրանց արդա’ր բարկությամբ: Նրանց դեմքերի՛ն լցրու արժանի անարգանքները և այդժամ պիտի Անունդ արդեն ճշմարի՛տ խնդրեն: Եվ այդ ժամանակ պիտի ամաչե՛ն, և հավիտյա՜նս ընկնեն խռովքի ճնշումների տակ և ամոթի մեջ կորչե՛ն- չքանա՛ն: Եվ այնժա՛մ պիտի սուրբ Անունը Քո նրանք ճանաչեն, քանի որ Դու, Տե՛ր, մեն ու միմիայն Բարձրյալն Ի՛նքդ Ես՝ ո՛ղջ երկրի վրա:

Գրաբարից փոխադրությունը Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ