10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Թաթիկները կտրել ենք ու կտրելու ենք հատ-հատ». Փաշինյանը ԲՀԿ-ի՝ ներդրումներից դժգոհելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է, որ ԲՀԿ-ն սկսեց բողոքել ՀՀ-ում ներդրումային միջավայրից, երբ մեղադրանք առաջադրվեց «Մուլտի Գրուպի» ղեկավարին՝ չարաշահումների համար:

«Ներդրումային միջավայրից բողոքելու ժամանակագրությունը համընկել է, երբ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս-Հարավ» հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար:

«Հյուսիս-Հարավ» պրոեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել: Այս նախագիծը բռնել են որպես «կթու կով» կթել են, ով հասել է: Նրանց թաթիկները հատ-հատ կտրում ենք ու շարունակելու ենք կտրել: Որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող ա իր կեղտոտ թաթիկներով կպնի, կկտրենք բոլորի թաթիկները: Սա ի գիտություն», – ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ