24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

19,5 միլիոն դրամի պետական գնումներ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից. ի՞նչ գործունեություն է ծավալում «հեղափոխական» անվանումով ընկերությունը. Antifake.am

Հայաստանի պետական կառույցները 2019թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում 19,5 միլիոն դրամի պետական գնումներ են արել «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից՝ 7 պայմանագրերի շրջանակներում։ 

Հեղափոխական անվանումով ընկերության ծառայություններից օգտվել են ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 անգամ (Կապի սարքեր և սարքավորումներ՝ 316,800 դր., համակարգչային և պատճենահանման սարքավորումների պահեստամասեր՝ 4,663,200 դր.), ՀՀ Ազգային ժողովը (տպիչների և համակարգիչների ձեռքբերում՝ 5,204,400 դր.), «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն (Էլեկտրական սարքերի ձեռքբերում /Կոմուտատոր 8×1 Gb/` 2,980,800 դր.), «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը (Համակարգչային և պատճենահանման սարքավորումներ, պարագաներ և օժանդակ նյութեր` 903,600 դր.) և 2 անգամ «Սոցիալական ապահովության ծառայություն»-ը (տոներներ և տոներային քարթրիջներ` 2,490,000 դր. և 2,976,000 դր.

«Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից բոլոր գնումներն արվել են «Գնահարցման» ընթացակարգով։

Նշենք, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 10-ին՝ «հեղափոխությունից» հետո։ Հիմնադիրը Արամ Ալբերտի Ստեփանյանն է։ Ընկերության տնտեսական գործունեության տեսակը հստակեցված չէ։

«Հպարտ քաղաքացի»-ն Զինվորների ապահովագրության հիմնադրամին պարտադիր վճարներ է կատարել միայն այս տարվա հոկտեմբերին՝ 1000 դրամի չափով, ինչը նշանակում է, որ ընկերությունն ունի միայն 1 գրանցված աշխատող։ Փաստորեն ավելի քան 1,5 տարվա ընթացքում ընկերությունն իր ամսական պարտադիր վճարների մասով հարկային պարտավորությունը կատարել է միայն մեկ անգամ։

Այլ մանրամասներ ընկերության կամ հիմնադրի մասին, ցավոք, հրապարակային տիրույթում առկա չէ։

Հիշեցնենք, որ «հպարտ քաղաքացի» արտահայտությունը 2018թ. իշխանափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահաճախ գործածվող արտահայտություններից էր «հեղափոխությանը սատարողներին բնորոշելու համար, որը հետագայում վարչապետ Փաշինյանը շարունակեց օգտագործել ավելի բարձր հարթակներում։ Պարոն Ստեփանյանը, ըստ երևույթին, ոգեշնչվել է դրանով, քանի որ ընկերության պետական գրանցման ժամանակահատվածը համընկնում է էյֆորիայի բարձր ալիքի ժամանակահատվածի հետ։ «Հեղափոխական» անվանումները, ինչպես երևում է, առավելություն են մեր ժամանակներում պետական գնումներին մասնակցելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ