Գլխավոր դատախազը երաշխավորում է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/glxavor_dataxaz_1403709654.jpg)
“Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Անպատժելիության մթնոլորտը հանցավորության աճին է նպաստում: Բոլորն իրենց արարքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության”,-մամուլի ասուլիսում հունիսի 26-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Այն դիտարկմանը, թե այսինքն նախկին դատախազի օրոք եղել են նամն դեպքեր՝ Կոստանյանն ասաց, որ նախկի վիճակագրությունը չի ուսումնասիրել:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում երկրում կրակոցների ավելացումը Գեւորգ Կոստանյանը պայմանավորեց նրանով, որ դրա մասին ավելի շատ է հիմա խոսվում՝ վստահեցնելով, որ ոստիկանության կողմից բավական լուրջ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ, եւ այսօր արդեն կարելի է տեսնել, որ բավական լուրջ արդյունքներ կան:
Հանրային լայն արձագանք ստացած Վերահսկիչ պալատի 2012թ. զեկույցի հիման վրա ընդամենը մեկ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել:
Դատախազի խոսքով, դատախազություն է ուղարկվել 17 նյութ. երկու նյութեր միացվել են մեկ քրեական գործում՝ դիտավորյալ սնանկացման հարցով, 5 նյութերի հարցով քրեական գործի հարուցումը մերժվել է: