06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղոթեք, որ մեր Ջոկեռի վտանգավոր վերջաբանը երկիրը փլատակների չվերածի

«Ինչպես մի անգամ ասել էի, Նիկոլ Փաշինյանն անասելի նմանություն ունի 2019 թվականի հայտնություն Ջոկեռ ֆիլմի գլխավոր հերոսի հետ: Վիքենդին Նիկոլը հերթական սուպեռ նմանությունը ցույց տվեց՝ այս անգամ զենքից օգտվելու իր «փայլուն ունակություններով»:

Հասկանում եք` Նիկոլը մեր Ջոկեռն է, ինքը բանակից խուսափել է հենց էն ժամանակ, երբ մարտադաշտում իր տարիքայինները թշնամի էին ոչնչացնում և հերոսաբար զոհվում: Նիկոլն իր մանկության դժբախտություններին գումարել է նաև «բանակից փախած»-ի հոգեբանությունը, ու մեկ էլ` վուալյա, օդից դարձել է վարչապետ, երկրի գլուխ ու էդ հերոսների մաքառած հաղթանակն այսօր տանուլ է տալիս: Ի՞նչ պետք է անի Ջոկեռն այս պարագայում՝ գնա դիրքեր, իրենից միլիոնավոր անգամներով բարոյապես բարձր տղերքի աչքի առաջ ինքնահաստատվի` ձախ աչքով նշան բռնելով ու պրեդօխռանիտելի վրա դրած AK 74-ը լիցքավորել փորձելով:

Վայելեք Ջոկեռի ներկայությունը պետական բարձրագույն պաշտոնում ու աղոթեք, որ մեր Ջոկեռի վտանգավոր վերջաբանը երկիրը փլատակների չվերածի»։

Նարեկ Սամսոնյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ