10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շանթը և հեթանոոս Տիկոն ընդհարվեցին դատարանում /վիդեո/

Շանթ Հարությունյան և ընկերներ դատական այսօրվա  նիստին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տարաձայնություններ առաջացան Շանթ Հարությունյանի եւ ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի եւ նրա փաստաբան Արա Զաքարյանի միջեւ։

Շանթ Հարությունյանին զայրացրեց  Արա Զաքարյանի ելոիյթը, որտեղ  նա ասում էր, որ Տիգրան Պետրոսյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է, իսկ նրան կալանքի տակ պահելը անօրինական։

Երբ փաստաբանը սկսեց ներկայացնել Տիգրան Պետրոսյանի արժանիքները եւ ուզում էր թվարկել նրա նկարահանած ֆիլմերի անունները, Շանթ Հարությունյանը տեղից գոռաց. “Տիկո, էս ի՞նչ եք անում, էս էստեղ ի՞նչ կապ ունի, ուզում ա՝ Սոս Սարգսյանը լինի, մի հատ երկուսդ եկեք էստեղ, խոսանք”։

Հիշեցնենք, որ “Ցեղակրոն”  կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով “Անոնիմուսների երթ” էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ