10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաբուժարաններում վերանորոգման և վերազինման աշխատանքներ են ընթանում

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ծրագրերով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում ընթանում են ջեռուցման համակարգերի անցկացման և վերանորոգման աշխատանքները:  

Աշխատանքների պատշաճ որակի ապահովման նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացի նկատմամբ իրականացվում է մշտական հսկողություն: Այդ նպատակով աշխատանքային շրջայցով  համաբուժարաններ է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ  Դավիթ Օհանյանը:

Ծանոթանալով կատարվող աշխատանքների ընթացքին՝ Դավիթ Օհանյանը տեղում համապատասխան հանձնարարականներ է տվել: Քաղաքապետի տեղակալին տեղերում ներկայացվել են նաև  տեխնիկական վերազինման շրջանակում համաբուժարանների ձեռք բերած նոր սարքավորումները: «Մեր քաղաքացիների համար բարձրորակ սպասարկում և համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական հիմնարկների ջեռուցման համակարգերով ապահովմանը, վերանորոգմանն ու նոր բուժսարքավորումների ձեռքբերմանը: Եթե 2013-ին այդ նպատակով համայնքային բյուջեից տրամադրվել էր շուրջ 93 մլն, ապա այս տարի հատկացվել է 165 մլն դրամ»,-նշել է Դավիթ Օհանյանը:

Շրջայցի ժամանակ քաղաքապետի տեղակալը զրուցել է  նաև բուժանձնակազմերի  և բնակիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու  առաջարկները:  

Համաբուժարանների այցելուները նշել են, որ ծրագիրը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ նման որևէ աշխատանք չի կատարվել, և շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին ուշադրության և առավել հարմարավետ պայմանների ստեղծման համար:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ