11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Բոլորն անկախ ցանկացած գործոնից պետք է ենթարկվեն պատասխանատվության

՛՛Իհարկե, անպատժելիության մթնոլորտն ինքնին հանցավորության ավելացմանն է նպաստում, դա իր հերթին հանգեցնում է այլ հանցագործություններին՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված փողոցներում կրակոցների դեպքերի ավելացումը: Կոստանյանը շեշտեց՝ անպատժելիության մթնոլորտը գործնականորեն պետք է բացառվի: ՛՛Բոլորն անկախ ցանկացած գործոնից պետք է ենթարկվեն պատասխանատվության իրենց գործածի համար՛՛,-հայտարարեց նա:

Միաժամանակ դատախազը չի գտնում, որ հանդուգն վարքագծի աճ ունենք, այլ ավելի շատ է այդ մասին խոսվում ու լուսաբանվում, և այսօր ցանկացած բան հրապարակային է դառնում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ