29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանն ինչո՞ւ է ցանկանում վախեցնել Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանով

 Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը նորմալ են համարում, որ երկրորդ նախագահը պարբերաբար հանդես է գալիս հարցազրույցներով ու հայտարարություններով: ՛՛Եթե դա գնահատենք որպես ինքնապաշտպանություն, ինքը փորձում է պաշտպանել իր որոշ արարքները նախագահ եղած ժամանակ, դա ևս բնական է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Արշակյանը: Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ասպարեզ իջնելն ու հանդես գալը խորհրդանշական է: ՛՛Մի որոշ ժամանակ առաջ եկավ Կիսելյովը, Լավրովը, իսկ մեզ սպառնում են, որ Ռոբերտ Քոչարյանի նման ասյպիսի զենք էլ մենք ունենք: Եթե դուք սխալներ թույլ տաք, դուք հետ կստանաք Ռոբերտ Քոչարյանին, ասում ենք՝ մենք կօգնենք, որ հետ գա, նա պատրաստ է՛՛,-նկատեց նա:

Իսագուլյանը հակադարձեց Արշակյանին ու հարցրեց. ՛՛Սերժ Սարգսյանն ո՞ւմ կողմից է ղեկավարվում՛՛: Արշակյանը պատասխանեց, որ ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանն, այլև ամբողջ համակարգը ուղղորդվում է ռուսական իշխանության կողմից:

՛՛Այդ դեպքում Ռուսաստանն ի՞նչու խնդիր ունի վախեցնել Սերժ Սարգսյանին՛՛: ՛՛Սերժ Սարգսյանն իշխող կուսակցությունը դարձրեց ԵԺԿ անդամ, իսկ նախքան այդ չի դարձել այդ ինտերնացիոնալի անդամ: Նրա իշխանության օրոք ԵՄ-ի հետ համագործակցություն եղավ՛՛,-արձագանքեց ԳԽ նախկին պատգամավորը՝ հավելելով, որ նրա ժամանակ Հայաստանը կուրսը փոխվեց, այդ ժամանակ թույլ են տվել, որ Հայաստանը տնտեսական աճ ու ներգաղթ ունենա, իսկ հիմա թույլ չեն տալիս, որ տնտեսական աճ լինի:

Ազատ Արշակյանի դիտարկմանը, թե Քոչարյանի օրոք էլ կայացավ ՛՛գույք պարտքի դիմաց՛՛ գործարքը, որով դրվեց այսօրվա թշվառության հիմքը: Իսագուլյանն էլ նետեց, թե եթե այդ օրենքը գտնում է, որ անօրինական է, թող ներկայայացնի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ