19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Այդ բարդույթները մեր պետության գլխին կարող են լրջագույն բարդություններ դառնալ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիսուսը Աստծո որդին է, Աստված Սեր է, իսկ Սերը բարդույթ չի ունենում, հետեւաբար՝ Սիրո որդին եւս չի կարող բարդույթ ունենալ։ Բայց , անկեղծ, անկեղծ եմ ասում, ես հասկացա Նիկոլ Փաշինյանին, լավ հասկացա, նա ինքը իր սեփական բարդույթից խոսեց, իր անձնական բարդույթից…

Չկասկածեք, ի՞նչ, կարծում եք մահկանացու մեկի համար հե՞շտ է ինքըզինքը Աստծո որդու հետ նույնացնելը եւ գիշերները հանգիստ քնելը…

Ոչ միայն բարդույթ, հազար ու մի հոգեբանական խութեր , ի վերջո Նիկոլը նույնպես մարդ է, բարդույթների մեջ խճճված, սա այն դեպքն է, երբ չեմ ուզում թթու խոսք ասել, պարզապես կաղոթեմ նրա հոգու հանգստության համար, իր իսկ սեփական բարդույթներից ազատվելու համար, սրտանց եմ ասում, քանի որ այդ բարդույթները մեր պետության գլխին կարող են լրջագույն բարդություններ դառնալ․․․»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ