24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիրավորանքի մասին խոսում է մի մարդ, ով ասում էր, որ փողոց էին դուրս եկել թուրքի լամուկների հախից գալու համար. Լևոն Քոչարյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանսկ Սարգիս Քլոյանը խնդրանքով դիմեց Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա դիմի Լևոն Քոչարյանին, ով էլ անի այնպես, որ երկրորդ նախագահի կողմնակիցները չվիրավորեն իրենց:

Նիստի ընդմիջմանը, Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է կարծիքը, թե ինքն է աջակիցների մասով որոշում ընդունողը. «Ես չեմ նրանց ասող-չասողը: Բացի դրանից, հենց այս դատարան մտնելիս նրանց աջակիցները վիրավորեցին ինձ, քիչ առաջ ևս: Դա մշտական բնույթ է կրում, ես չեմ էլ պատասխանում: Ես պատասխանելու կարիք չեմ տեսնում»:

«Մարդիկ նստած վանկարկում են «Մարդասպան»: Ինչո?ւ են նման բան վանկարկում, եթե նույնիսկ մեղադրանքում մարդասպանությունների մասին հարց չկա: Կամ նույն Սարգիս Քլոյանի հարցազրույցը նայեք, որ ասում է՝ դուրս էին եկել փողոց, որպեսզի թուրքի լամուկների հախից գային: Տեսեք, թե ովքեր են խոսում վիրավորելուց: Նրանք տարիներ շարունակ վիրավորում են: Իսկ մենք ի՞նչ պետք է ասենք իրենց ստերի ու հայհոյանքների մասին»,-ասաց Լևոնը:

Երկրորդ նախագահի որդու խոսքերով, վիրավորելը սխալ է. «Ես հորդորում եմ բոլոր վիրավորոներին զերծ մնալ դրանից: Պետք չէ վիրավորել: Սակայն վիրավորանքի մասին խոսում են մարդիկ, ովքեր դրա հիմքում են»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ