24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Դատարանը գտել է, որ նիստին պետք է ծանուցվեն այն անձինք, ովքեր քննիչի կողմից կազմված դատակոչի ցուցակով ճանաչվել են որպես տուժող։ Սակայն այդ անձինք դեռևս որևէ դատավարական որոշմամբ տուժող ճանաչված չեն և նրանց մասնակցությունը այս նիստին որևէ պատճառ չունի։

Բացի այդ, դատարանը նշել է, որ առաջին ատյանի կողմից ուղարկված և միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Միաժամանակ դատարանը հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։ Մասնավորապես, նախագահողը պահանջել է դատակոչի ցուցակը, մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բոլոր որոշումները։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին։

 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, նոյեմբերի 7-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ