24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիվանդ իշխանություն

Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, վերածվում ամբոխի ու դառնում դատարկ պոպուլիստի գերի, ուրեմն կա հիվանդություն։ Հեղափոխությունը հիվանդության հետևանք է ու իր հերթին դառնում է նոր հիվանդությունների պատճառ։ Ոմանք պնդում են, որ ունենք հիվանդ հանրային միջավայր, բայց զարմանում, որ ունենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հիվանդ իշխանություն։ Ինչպիսին միջավայրն է, այնպիսին էլ առաջնորդն է։ Իր հերթին առաջնորդը ծնում կամ խորացնում է հիվանդությունը։ Ստանում ենք արատավոր շրջան։ Որպեսզի առողջ միջավայր ստեղծվի, անհրաժեշտ է առողջ առաջնորդություն։ Բայց քանի դեռ հիվանդ է միջավայրը, դժվար է առողջ առաջնորդություն ունենալ։

«Ի՞նչ անել» հավերժ արդիական հարցի պատասխանն այն է, որ պետք է ձևավորել կոնտրաստների դաշտ։ Աշխատել հետևողականորեն ու լինել սառնասիրտ։ Պոպուլիզմին ոչ թե պետք է հակադրել գերպոպուլիզմը, այլ ռացիոնալիզմը և նոր որակի առաջնորդությունը։ Անհրաժեշտության դեպքում պոպուլիստին կարելի է ջարդել իր իսկ տարածքում, բայց դա չպետք է լինի գործունեության ռազմավարություն, այլ զուտ մարտավարական հնարք։ Պոպուլիզմին գերպոպուլիզմ հակադրելը նույնն է ինչ հիմարությանը գերհիմարություն հակադրես։ Կարճաժամկետում պոպուլիզմն աշխատող գործիք է, բայց միջնաժամկետում ու առավելևս երկարաժամկետում՝ ոչ։ Կոնտրաստը պետք է երևա ամեն հարցում։ Սկսած խոսքի կուլտուրայից մինչև գիտելիքներ, հարաբերությունների ձևական կողմից մինչև քաղաքական իմիջ, անցած ճանապարհից մինչև ապագայի տեսլական: Այս մասին գրում է վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ