24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիան, հնարավոր է, երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում. Թագուհի Ղազարյան

Ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական բացեր ունենք, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա։ Այս մասին «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

«Իմ կարծիքով՝ վիճակագրությունը խոսում է ոչ այնքան բռնությունների քանակի մասին, որքան պետություն-քաղաքացի հարաբերության և փոխվստահության մասին։ Այս պահին օրենսդրական կարգավորումների առաջնահերթությունն այն է, որ ծեծը, օրինակ՝ համարվում է մասնավոր մեղադրանք։ Ցավոք, փոքր մարզեր կան, որտեղ երբ կինն ահազանգում է, բոլորը մեկը մեկին ճանաչում են և փորձում են տանել դեպի հաշտեցման։ Դեպք եղավ, երբ կինը երկու անգամ ահազանգել էր, փորձել էին հաշտեցման տանել, 3-րդ անգամ նրան մահացած էին գտել»,- ընդգծեց նա՝ հավելով, որ հանրային մեղադրանք պիտի լինի, և չպետք է մեղմացուցիչ հանգամանքների տեսանկյունից հարցին մոտենալ:

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ կարդացել է այն, բայց այս պահին դրա վերաբերյալ դիրքորոշում չի կարող հայտնել:

«Ստամբուլյան կոնվենցիան օրակարգում չէ, հնարավոր է՝ երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում, դրա համար ձեռնպահ կմնամ դիրքորոշում հայտնելուց՝ հաշվի առնելով նաև, որ գործընկերներիս հետ դեռ չեմ քննարկել, և չունենք ընդհանուր կոնսենսուս», – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ