”Եթե ուզում ենք ինչ-որ բանի հասնենք, պետք է անցնենք վրացական թիմին”.Արզումանյան
Հայաստանի հավաքականի և ղազախական ”Ակտոբեի” պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության վիճակահանության արդյունքների մասին, որի արդյունքում իր թիմը կհանդիպի Թբիլիսիի ”Դինամոյին”:
”Թբիլիսիի ”Դինամոն” լավ թիմ է: Վրացիները միշտ էլ տաղանդավոր են եղել: Գիտեմ, որ հիմա նրանց մոտ լավ թիմ է հավաքվել, ուժեղ լեգեոներներ ունեն: Կարող էր ավելի լավ լինել, սակայն եթե ինչ-որ բանի ուզում ենք հասնել, անհրաժեշտ է նրանց անցնել: Ժամանակին խաղացել եմ Վրաստանի հավաքականի դեմ”,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sports.kz-ն: