23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա դեռ սկիզբն է: Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք

Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը գրում էր. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»: Դրան հետևեց հակամարտության պատմությանը և բանակցային գործընթացին քաջածանոթ բազում մասնագետների արձագանքը, որ նման ձևակերպումն անթույլատրելի է, քանի որ այն սխալ է ոչ միայն պատմական անցքերի տեսակետից, այլ, որ ավելի կարևոր է` էապես խաթարում է հայկական դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ի՞նչն է զավեշտալի: Փաշինյանի իմքայլական շրջապատը ջանք ու եռանդ չէր խնայում այդ օրերին` մամուլում, սոցցանցերում ու հեռուստաէկրաններից ապացուցելու, որ Փաշինյանը չի սխալվել եւ, որ ամեն ինչ ճիշտ է արել` նման հայտարարություն անելով:

Հիմա, երեկ Փաշինյանը,հավանաբար քնից կիսաարթնացած ԱԳՆ-ի թելադրանքով, ինքն իրեն ուշացած ուղղեց` ասելով, որ Արցախն ու Ադրբեջանը իրենց անկախությունը հռչակել են զուգահեռ, ԽՍՀՄ կազմից դուրս գալով` ժամանակին գործող ԽՍՀՄ սահմանադրության ու օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Հիմա տեսնես ի՞նչ վիճակում են Փաշինյանի իմքայլականները, որոնք այդ օրերին բերանները փրփուր առած պաշտանում էին սեպտեմբերի 2-ի կատարյալ հիմարությունը:

Տղաներ ու աղջիկներ, գոնե զգու՞մ եք Նիկոլն ինչ առանձնակի ջանասիրությամբ է ոտքերը սրբում ձեր վրա: Ու սա դեռ սկիզբն է: Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք: Գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ