Մ. Մովսեսյանն ու Վ. Հարությունյանը հակադարձեցին Ֆրանսիայի դեսպանին
Հայաստանի համար ’’և, և’’-ը ընդունելի, բայց անիրագործելի տարբերակ է: Այս ձևակերպմամբ ’’Ա 1պլյուս’’ հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանն և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակադարձեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, որ այս քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից:
Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանի ընտրում են այն, ինչն իրենց թելադրում է Ռուսաստանը:
‘’Պարոն դեսպանը շատ հստակ, ավելի հստակ, քան Սերժ Սարգսյանը կասեր, ներկայացրեց, թե ինչու ենք մենք ընտրել եվրասիական ուղին: Չի կարելի ընտրել ’’կամ,կամ’’, որովհետև լինել մի երկրի հետ, որն իր գործելաոճով լրիվ դեմ է եվրոպական արժեքներին, և համագործակցել Եվրոպայի հետ, անհնար է: Ռուսաստանի կողմից դրված է ” կամ,կամ”-ի խնդիր, և միամտություն է կարծել, թե մենք կընտրենք նաև եվրոպական ուղին’’,- ասաց նա:
Մեսրոպ Մովսեսյանի խոսքով.’’Եվ, և’’-ի հնարավորություն Հայաստանը չունի, որովհետև մենք ունենք շատ կոշտ պուտինյան քաղաքականություն և ունենք ռևերանսներով լի եվրոպական քաղաքականություն’’:
Եթե գնանք դեպի Ռուսաստան, նկատեց պարոն Մովսեսյանը, միանշանակ կկորցնենք Ղարաբաղն ու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարևանության բոլոր հնարավորությունները: ’’Եվ ինչպես միշտ կդառնանք այն խաղաքարտը, որը դարերով եղել է Հայաստանը’’,- հավելեց նա: