08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Որքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն, այնքան գործընթացը մեծ թափ կստանա. Ս. Լավրով

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳՆ ԷԴվարդ Նալբանդյանն այսօր հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂՀ, Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության և մի շարք այլ կարևորագույն հարցեր: Այս մասին այսօր համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Է. Նալբանդյանը:

Սերգեյ Լավրովն իր հերթին նախ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ-թուրքական արձանագրությունների իրականացմանը, սակայն հիմնական խոսքը պիտի ասեն Հայաստանն ու Թուրքիան: Նա ընդգծեց՝ մինչ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և դրանից հետո Ռուսաստանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ ներդրում ունենալ այն ձևաչափերում, որոնք ձեռնտու կլինեն Հայաստանին ու Թուրքիային:

Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին, ապա ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց, որ Ռուսաստանը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ: ՛՛Մենք ելնում ենք նրանից, որ այս խնդրի լուծման բազա կա, խնդրի կարգավորման սկզբունքները արձանագրված են նախագահների հայտարարություններում: Ամենագլխավորը այդ սկզբունքների իրականացման չափանիշները համաձայնեցնելն է և քայլերին հետևելը,որի ուղղությամբ աշխատում են համանախագահները՛՛,-նշեց Ս. Լավրովը:

Իր հերթին Է Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին շրջանում Բաքվի սրտով չէ համանախագահների առաջարկությունները՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների հեռացման վերաբերյալ, սակայն այդ հայտարարություններին այլընտրանք չկա:

Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը, որը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը՝ Սերգեյ Լավրովն ասաց, որ որքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ